Քաղաքական14:53, 10 Օգոստոս 2020
Ո՞ր կուսակցությանը ձայն կտային Թուրքիայում, եթե ընտրությունները լինեին հիմա
Թուրքիայում «ORC» հետազոտական ընկերությունը հարցում է իրականացրել՝ փորձելով պարզել, թե ինչ արդյունքներ են կլինեն երկրում արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում։
Սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 41 նահանգում, որին մասնակցել է 4․120 մարդ։
Ըստ սոցհարցման արդյունքների՝ Թուրքիայի խորհրդարանի խոշոր կուսակցություններից ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺՀԿ-HDP) և ազգայնական «Լավ» (İYİ Parti) կուսակցությունը հնարավոր արտահերթ ընտրություններում չեն հաղթահարի անցողիկ շեմը։
Փոխարենը ավելացել է ազգայնական, ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ձայները։ Մասնակիցների 14․1 տոկոսը պատասխանել է, որ ընտրություններին ձայն կտա նշյալ կուսակցությանը։
Ըստ սոցհարցման՝ կուսակցությունների հանրային աջակցությունն այս պահի դրությամբ այսպիսին է.
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP-ԱԶԿ) – 36.56%
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) - 25.9%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 14.1%
Ազգայնական «Լավ» կուսակցություն - 8.1%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP-ԺԴԿ) - 9.6%
«Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցություն - 2․3%
«Ապագա» կուսակցություն -1․6%
«Երջանկություն» կուսակցություն (Sadakat Parti) - 0․8 տոկոս
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |