Քաղաքական16:20, 10 Օգոստոս 2020
Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում»
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։
Կարո Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել նախարարին.
1․ Թուրքիայի ժողովուրդների շրջանում հարգանք վայելող Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալո՞ւ եք որևէ նախաձեռնությամբ։
2․ Ինչու՞ թույլ չեք տալիս, որպեսզի Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։
3․ Ձեր նախարարությունը որևէ ծրագիր ունի՞ Արամ Տիգրանի անունը հավերժացնելու համար։
Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Ծնվել է Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղապանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։
Արամ Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։
Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։
Արամ Տիգրանը եղել է Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը:
Մահացել է Աթենքում 2009-ին։ Նա Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չի կատարվել, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |