Քաղաքական11:17, 11 Օգոստոս 2020
Ահմեթ Դավութօղլու. «Քրդական հարցի պատճառը պետության վախն է»
Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, ներկայումս՝ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն Դիարբեքիրում, որտեղ մասնակցում էր կուսակցության նահանգային ժողովին, մամուլի ասուլիսով է հանդես եկել։
Ասուլիսի ժամանակ նախկին վարչապետը նշել է, որ քրդական հարցի հիմնական պատճառը պետության ներսում եղած չափազանցված վախն է այդ հարցի շուրջ։
Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը «գերի է ընկել» 90-ական թվականների քաղաքական դերակատարներին։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերադարձ է կատարել 90-ականներին։
Դավութօղլուն խոսել է նաև տեղային ժողովրդավարության առումով գոյություն ունեցող խնդիրների մասին, մասնավորապես կապված տեղային ինքնակառավարման հետ, որոնք տևական ժամանակ է առկա են հատկապես քրդաբնակ շրջաններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |