Տնտեսական10:32, 11 Օգոստոս 2020
Թուրք ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին․ «Անհուսալի փեսայիդ պետք է հեռացնես պաշտոնից»

Թուրքիայում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի և թուրքական լիրայի արժեզրկման պատճառով երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Էրդողանին կոչ է արել հեռացնել իր փեսային պաշտոնից։
Այս մասին ընդդիմադիր կուսակցապետը գրառում է կատարել Twitter-ում։
«Պետք է պաշտոնից հեռացնես վստահություն չներշնչող փեսայիդ և փոխարենը պետք է նշանակես իրազեկ (կոմպետենտ) մեկին»,- գրել է Քըլըչդարօղլուն։
Նրա խոսքով՝ երկիրը կառավարողները դժվարին պահերին պետք է կարողանան երկրի շահերի համար ամենաճիշտ որոշումները կայացնել։
Նշենք, որ Քըլըչդարօղլուն բազմիցս է հանդես եկել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքին պաշտոնից հեռացնելու կոչով։
Նա նաև նշել է, որ Էրդողանն անհապաղ պետք է տնտեսական և սոցիալական խորհրդի նիստ գումարի, որի ընթացքում պետք է քննարկվեն խնդիրներն ու լուծումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |