Ռազմական12:44, 12 Օգոստոս 2020
Թուրքական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով իրաքցի զինվորականներ են զոհվել

Պաշտոնական Բաղդաղը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը և ԱԳՆ է հրավիրել Թուրքիայի դեսպանին: Այդ մասին հայտնում է Regionmonitor լրատվական կայքը։
Պատճառն այն է, որ օգոստոսի 11-ին թուրքական ԱԹՍ-ների հարվածից Իրաքի հյուսիսարևելյան Սիդաքան շրջանում (Իրաքյան Քրդաստան, Էրբիլի նահանգ) 3 սահմանապահ էր զոհվել:
«Այդ գործողությունը երկրի ինքնիշխանության և անձեռնմխելիության խախտում է, ինչպես նաև հարձակում, որը խախտում է միջազգային նորմերն ու օրենքները, որոնք կարգավորում են երկու երկրների հարաբերությունները»,-նշված է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրաքի ԱԳՆ-ը բողոքի նոտա կհղի թուրք դեսպանին։
Իրաքը նաև սպառնացել է Թուրքիային վերանայել տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության պայմանները, եթե Անկարան շարունակի անտեսել իրաքյան ինքնիշխանության նկատմամբ խախտումները դադարեցնելու պահանջները:
Նշենք, որ թուրք նախարարի այցը Բաղդադ նախատեսված էր հինգշաբթի՝ օգոստոսի 13-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |