Քաղաքական13:39, 13 Օգոստոս 2020
Սոցհարցում. Թուրքիայում բնակչության 50․6%-ն աջակցում Էրդողանի կառավարությանը

Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումներից պարզ է դարձել, որ 2020-ին հասարակության շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցության ցուցանիշն աճել է:
Ըստ այդմ՝ հարցվածների 43․3%-ը հայտարարել է, որ չի աջակցում Էրդողանի կառավարության գործունեությանը: Նախորդ տարի նշյալ ցուցանիշը կազմել էր 48 %:
Էրդողանի գործունեությանը աջակցություն է հայտնել հարցվածների 50․6%-ը ինչը 6․6 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Ըստ հարցման՝ Էրդողանին աջակցում են իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամների 91.4%-ը, ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP-ԱՇԿ) անդամների 82․8%-ը։ Նշենք, որ նախորդ տարվա հարցումներով՝ Էրդողանի գործունեությանը աջակցել էր MHP-ի անդամների 36․3 %-ը, ինչը ցույց է տալիս, որ 46․5 %-ով ավելացել է նախագահի վարկանիշը։
Քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամներից Էրդողանի կառավարությանը աջակցել են հարցվածների 11.1%, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամների 4.4%, իսկ ազգայնական «Լավ» կուսակցության անդամների 14%-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |