Քաղաքական12:41, 14 Օգոստոս 2020
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն «անտեսում է պաղեստինցիների կամքը»։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Մենք կողմ ենք պաղեստինյան ժողովրդի և վարչակազմի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և ԱՄԷ-ի համատեղ հայտարարությանն առնչվող կոշտ պատասխանին: Չափազանց մտահոգիչ է այն, որ ԱՄԷ-ն փորձում է խափանել 2002 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Արաբական պետությունների լիգայի կողմից մշակված պլանը, որն աջակցություն էր ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից։ ԱՄԷ-ն այդ պլանից փորձում է հրաժարվել միակողմանի շահի համար»։
Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ ԱՄԷ-ի ղեկավարությունը «իրավունք չունի» բանակցություններ վարել Իսրայելի հետ Պաղեստինի անունից և «զիջումների գնալ» դրա համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ` առանց Պաղեստինի ժողովրդի և դրա վարչակազմի համաձայնության:
«Թե պատմությունը, և թե տարածաշրջանի ժողովուրդները չեն մոռանալու և երբեք չեն ներելու ԱՄԷ-ի կեղծավոր պահվածքը, որ դավաճանել է պաղեստինցիներին»,- նշված է հայտարարությունում։
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել են երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մասին:
Այս պայմանագիրը 1979 և 1994 թթ․ Եգիպտոսի և Հորդանանի հետ նմանատիպ համաձայնագրերից հետո 3-րդն է։ ԱՄԷ-ի իշխանություններն Իսրայելի հետ պայմանագիրը «պատմական դիվանագիտական նվաճում» են անվանել` հավաստիացնելով, որ հրեական պետության հետ հարաբերությունների նորմալացումը նրանց թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |