Ռազմական13:24, 17 Օգոստոս 2020
7 թուրքական ռազմարդյունաբերական ընկերություն տեղ են գտել «Defense News Top 100» ցանկում
Ամերիկյան «Defense News» ամսագիրը հրապարակել է աշխարհի «Top 100» ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը, որում տեղ են գտել նաև 7 թուրքական ընկերություններ։ Ցանկն ամեն տարի կազմվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում ռազմարդյունաբերական ընկերությունների իրականացրած վաճառքի ծավալները։
Նշված 7 թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններն են․ «Aselsan»-ը, «Tusaş»-ը, «BMC»-ն, «Roketsan»-ը, «STM»-ն, «FNSS»-ը և «Havelsan»-ը։
«Aselsan»-ը 2006թ․ գրավել էր 93-րդ հորիզոնականը, իսկ այս տարի տեղ է գտել 48-րդ հորիզոնականում։ Ընկերության ֆինանսական շրջանառությանը 2019թ․ կազմել է 2 մլրդ 172 մլն դոլար։
Առաջին անգամ 2011թ․ «Top 100»-ում տեղ գտած «Tusaş»-ն իր սկզբնական 83-րդ տեղից հասել է 69-րդ հորիզոնականին։ 2019թ․ այս ընկերության ֆինանսական շրջանառությունը կազմել է 1 մլրդ 858 մլն դոլար։
Ցամաքային զրահամեքենաներ արտադրող «BMC» ռազմարդյունաբերական ընկերությունը առաջին անգամ այս ցանկում հայտնվել էր նախորդ տարի։ Այս տարի 533 մլն դոլար շրջանառությամբ ընկերությունը 85-րդ հորիզոնականից նահանջել է 89-րդ հորիզոնական։
Նախորդ տարի 89-րդ տեղը զբաղեցրած «Roketsan»-ը, որը զբաղվում է հրթիռների և հրթիռային համակարգերի արտադրությամբ, այս տարի 91-րդն է՝ 515 մլն դոլար ֆինանսական շրջանառությամբ։
Թուրքական «STM» ռազմարդյունաբերական ընկերությունը 485 մլն դոլար շրջանառությամբ նախորդ տարվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով՝ զբաղեցնելով 92-րդ տեղը։
Ցամաքային զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող «FNSS» ընկերությունն այս տարի առաջին անգամ է հայտնվել առաջատարների 100-յակում՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը։ 2019թ․ ընկերության ֆինանսական շրջանառությունը կազմել է 374 մլն դոլար։
Ցանկում առաջին անգամ տեղ է զբաղեցրել նաև «Havelsan» ռազմարդյունաբերական ընկերությունը, որը 295 մլն շրջանառությամբ զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։
Նշենք, որ «Defense News Top 100»-ի առաջատարները ամերիկյան ընկերություններն են․ լավագույն հնգյակում տեղ են գտել «Lockheed Martin» (50 մլրդ 506 մլն դոլար), «Boeing» (34 մլրդ 300 մլն դոլար), «General Dynamics» (29 մլրդ 512 մլն), «Northrop Grumman» (28 մլրդ 600 մլն դոլար) և «Raytheon Company» (27 մլրդ 448 մլն դոլար) ընկերությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |