13:21, 18 Օգոստոս 2020
Ջոն Բոլթոնի սկանդալային գիրքը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գիրքը հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Գրքում հետաքրքիր դրվագներ են ներկայացնում վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ առնչություն ունեցող հարցերից։
Մասնավորապես, Բոլթոնը իր գրքում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից հետախուզվող ազգությամբ թուրք, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին, ով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանքի տակ էր պահվում այդ երկրում։ Թուրքական իշխանությունները նրան մեղադրում էին երկրում ահաբեկչական համարվող գյուլենական շարժմանը աջակցելու մեջ։
Միջանկյալ նշենք, որ Բրանսոնը թուրք-ամերիկյան երկարատև բանակցություններից հետո, ինչպես նաև անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո ազատ էր արձակվել և վերադարձել ԱՄՆ։
Բոլթոնը, պատճառաբանելով, թե ինչու ամերիկյան իշխանությունները, այդպես էլ չարտահանձնեցին Գյուլենին, ով Թուրքիայում մեղադրվում է 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը այդպես էլ լուրջ փաստեր չստացավ թուրքական կողմից, որոնք կապացուցեին Գյուլենի մասնակցությունը հեղաշրջման փորձում։ Եվ բացի այդ էլ, ԱՄՆ-ն որևէ անօրինական երևույթ չնկատեց Գյուլենի գործունեության մեջ առհասարակ։
Հետաքրքրական է նաև Բոլթոնի խոսքերը այս հարցի շուրջ․
«Թրամփը առանձնապես շատ բան չգիտեր գյուլենական շարժման մասին։ Չեմ կարծում, որ սա մի բան էր, որ նա ուշիուշով ուսումնասիրել էր», գրում է Բոլթոնը։
Անդրադառնալով Բրանսոնի հարցին` Բոլթոնը նշում է, որ նրան թուրքական իշխանությունները ազատ արձակեցին միայն այն պատճառով, որպեսզի խուսափեն ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներից։ Նրա խոսքերով, այդ հարցում Թրամփը բավական վճռական էր տրամադրված։ Բոլթոնը գրքում խոստովանում է, որ Բրանսոնը որևէ կերպ առնչություն չուներ Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ։
«Կարծում եմ, որ Էրդողանը շատ լավ հասկանում էր, թե ինչ վատ հետևանքներ կլինեին Թուրքիա համար, եթե Բրանսոնը ազատ չարձակվեր»,-նշել է Բոլթոնը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |