Իրավական10:49, 18 Օգոստոս 2020
Թուրքիայում հայերին սպանելու կոչեր արած անձի դեմ հաղորդում է ներկայացվել

Օրեր առաջ Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ թուրքահայության և աշխատանքի նպատակով Հայաստանից այդ երկիր մեկնած միգրանտների նկատմամբ բռնություն կիրառելու կոչով հանդես եկած 'Kral Pekinkaya օգտահաշվի տիրոջ դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն։
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի 3 Խորան հայկական եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը։
Թուրքական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում Չեքեմը մասնավորապես ասել է․ «Դատախազությունում հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին։ Իրավական դաշտում մինչև վերջ պայքարելու ենք ատելության խոսք օգտագործած այդ մարդու դեմ»։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերն ավելի ուշ MehdiStudio Officall հաշվի կողմից «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով հրապարակվել էր նաև Youtube սոցիալական ցանցում։ Տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ էր անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։ Ըստ նրա՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ էր անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |