Իրավական10:06, 18 Օգոստոս 2020
Թուրքիայի զինված ուժերում գյուլենականների ձերբակալությունները շարունակվում են

Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»:
Նախօրեին Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և ժանդարմերիայի ուժերի կազմում ընդգրկված 54 զինվորականի, այդ թվում աշխատանքից ազատված նախկին ծառայակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական «խորհրդավոր իմամների» (մուսուլման հոգևորական) հետ։
Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներն համաժամանակյա գործողողություններ են սկսել Թուրքիայի 40 նահանգներում: Այդ գործողությունների արդյունքում ձերբակալել են 41 զինվորականի, որից 30-ը ծառայության մեջ էին, իսկ 11-ը` աշխատանքից ազատված:
Մեղադրվողների մեջ են ցամաքային ուժերի հրամանատարությունից 10 զինվորական, ռազմաօդային ուժերի հրամանատարությունից 24 ենթասպա, ռազմածովային ուժերի հրամանատարությունից 7 զինվորական, իսկ ժանդարմերիայի հրամատանատարությունից` 13։
Մյուս կասկածյալների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ամերիկաբնակ Ֆեթթուլահ Գյուլենին մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելից պահանջվում է 15.000 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |