Քաղաքական11:14, 19 Օգոստոս 2020
Թուրքիայի ՊՆ. «Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված համաձայնագիրն օրենքի ուժ չունի»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը օգոստոսի 18-ին Լիբիա կատարելիք այցից առաջ լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Աքարը, կրկնելով Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից հնչեցված պնդումները, նշել է, որ իրենք Միջերկրական ծովի արևելյան հատվածում շարունակում են «պաշտպանել» ինչպես Թուրքիայի, այնպես էլ Կիպրոսի թուրքերի «իրավունքները»:
Անդրադառնալով Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածության սրմանը զուգընթաց ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ վերջերս Հունաստանի ու Եգիպտոսի միջև ստորագրված համաձայնագրին` Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.
«Հունաստանի և Եգիպտոսի միջև բացառիկ տնտեսական գոտու վերաբերյալ համաձայնագիրն օրենքի ուժ չունի»:
Նրա պնդմամբ` նշյալ համաձայնագիրը հակասում է ինչպես Հունաստանի, այնպես էլ Եգիպտոսի ժողովրդի շահերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |