Ռազմական10:23, 19 Օգոստոս 2020
ANF. Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները սիրիական Աֆրինում 10-ից ավելի քաղաքացու են առևանգել
Թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող Սուկուր ալ-Շամալի զինյալները 10-ից ավելի քաղաքացու են առևանգել: Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը:
Կազմակերպության հրապարակած զեկույցում մասնավորապես նշվում է, որ զինյալները օգոստոսի 17-ին առևանգել են Աֆրինի Մաբաթա շրջանի Գեմրուքե գյուղի 10-ից ավել բնակչի և վերջիններիս ընտանիքներից փրկագին պահանջել:
Զեկույցում հրապարակվել են նաև առևանգված քաղաքացիների մի մասի անունները: Նրանցից մեկին զինյալները թուրքական 1000 լիրա փրկագնի դիմաց ազատ են արձակել:
Կազմակերպության հաղորդած տվյալներով` Աֆրինի Գեմրուքե գյուղում շարունակվում են բնակիչների առևանգման դեպքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |