Հասարակական12:26, 19 Օգոստոս 2020
Վանա լճում ճայերի զանգվածային անկումը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում

Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում։ Այս անկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ մարդիկ մտածում են՝ այն կապված է համաճարակի կամ աղտոտվածության հետ։
Թուրք գիտնականներից պրոֆեսոր Լոքման Ասլանը նշել է, որ ճայերի անկումը նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ սատկած կենդանիներին չհավաքելն ու մաքրման աշխատանքներ չկատարելը, որն էլ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ, և նրանք այդ ամենը կապում են համաճարակային իրավիճակի ու այլ պատճառների հետ։
Վանա լճի տարածքում շուրջ 223 թռչնատեսակ կա, իսկ ամբողջ Թուրքիայում 475։ Այսինքն՝ երկրի թռչնատեսակների կեսը Վանա լճի տարածքում է։ Այդ թռչնատեսակներից է նաև Վանի ճայը, որը ապրում է միայն Վանա լճի տարածքում։
Պրոֆեսոր Լոքման Ասլանը ճայերի անկումը բացատրել է տառեխ ձկան ձվադրման սեզոնի հետ կապված ճայերի համար որպես կեր նրանց անհասանելի դառնալու հանգամանքով։
Ըստ թուրք գիտնականի՝ ճայերը սովի են մատնվում, որից սթրես է առաջանում նրանց մոտ և գրանցվում է ճայերի զանգվածային անկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |