Տնտեսական12:44, 20 Օգոստոս 2020
Bloomberg․ «Թուրքիան Սև ծովում էներգետիկ պաշարներ է հայտնաբերել»

Նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը ավետիս է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակներ են սկսվելու։
Մինչ այս հայտարարությունը բուռն կերպով քննարկվում է թուրքական մամուլում, ամերիկյան հայտնի «Bloomberg» գործակալությունը գրել է, որ Էրդողանի ավետիսը վերաբերելու է էներգետիկ պաշարների հայտնաբերմանը։ Գործակալությունը, հղում անելով թեմայի վերաբերյալ ստույգ տեղեկություն ունեցող 2 աղբյուրի, գրել է, որ պաշարները հայտնաբերվել են Սև ծովում, և դրանք ամենայն հավանականությամբ բնական գազի պաշարներ են։
Հաղորդվում է, որ Էրդողանի հայտարարությունից հետո Ստամբուլի բորսայում օրական Tüpraş և Petkim էներգետկ ընկերությունների բաժնեմասերը մեկ օրում աճել են համապատասխանաբար 8,1 և 9,9 տոկոսով, այն դեպքում, երբ դրանք մինչ այս օրական 2 տոկոսից ավել աճ չեն գրանցել։
Euronews-ի թուրքական ծառայություննը նույնպես գրել է, որ Թուրքիան բնական գազի պաշարներ է հայտնաբերել, սակայն լրատվականի տեղեկություններով դրանք հայտնաբերվել են Արևելյան Միջերկրականում, որտեղ Թուրքիան վերջին շրջանում ակտիվորեն հորատումներ է իրականացնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |