Տարածաշրջան13:08, 24 Օգոստոս 2020
Թուրքիայում մոխրացել է 200 հեկտար անտառ

Օգոստոսի 23-ին խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան (պատմ․՝ Սիս) շրջանի Քույուբեյլի գյուղին հարակից անտառածածկ շրջանում։ Նշվում է, որ 4 տարբեր կետերում բռնկված հրդեհը քամու պայմաններում արագ տարածվել է ու գիշերվա դրությամբ մոխրի վերածել ավելի քան 200 հա տարածք։
Ադանայի նահանգապետի հայտնած տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով տարհանվել է հարակից 6 գյուղերի բնակչությունը՝ ընդհանուր առմամբ 800 տուն։ Հրդեհի մարմանը մասնակցում են մեծ թվով հրշեջներ։ Երեկ օրվա ընթացքում հրդեհաշիջմաը ներգրավվել են 2 հրշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, որոնց գործողությունները գիշերվա դադարից հետո վերսկսվել են այսօր առավոտյան։ Նշվում է, որ մինչ այս պահը հնարավոր չի եղել հրդեհը մեկուսացնել։
Ըստ Ադանայի նահանգապետի՝ հիմնավոր կասկածներ կան, որ հրդեհը միտումնավոր հրկիզման արդյունք է, քանի որ այն ծագել է միանգամից 4 կետից։
.jpg)
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |