Հասարակական10:06, 25 Օգոստոս 2020
Արարատի գագաթը պատվել է ձյան շերտով (ֆոտո)

Օգոստոսի 24-ին ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի կատարին տեղացել է սեզոնի առաջին ձյունը:
Վերջերս այդ շրջանում տեղացող հորդառատ անձրևները բիբլիական լեռան գագաթին թափվել են ձյան տեսքով: Գագաթը գրեթե ամբողջովին ճերմակել է։
Հայաստանի սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 4.000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։
Թուրքիայում Արարատի գագաթի վրա տեղացող սեզոնի առաջին ձյունը կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ, այն անվանելով` «ձմռան ավետաբեր»:
Աղբյուրը նշում է` ձյունապատումից հետո բացվել է հրաշալի տեսարան դեպի լեռը։
Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։մ Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |