Հասարակական10:34, 25 Օգոստոս 2020
Էրդողանի հետ հակասություններով հայտնի թուրք լրագրողը հեռացել է «FOX TV»-ից

Ամերիկյան խոշոր «Fox Broadcasting Company» մեդիաընկերության կազմում գործող թուրքական «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը հայտարարել է գործից դուրս գալու մասին։
Ընդդիմադիր հեռուստաալիքի հայտնի հաղորդավարն իր հեռանալը բացատրել է հոգնածությամբ և ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու անհրաժեշտությամբ։
Նա նաև նշել է, որ ուզում է նոր էջ բացել իր կյանքում։
«Ներքին հեղափոխության կարիք ունեմ։ Կարիերան, ծանոթությունները, եկամուտը այնպիսի բաներ են որոնցից կարելի է հրաժարվել»,- ասել է Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող հաղորդավարը։
Ֆաթիհ Փորթաքալը հայտնի է նաև մի շարք դատական գործընթացներով։ Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրա դեմ հայց էր ներկայացրել և Փորթաքալը մեղադրվել էր Էրդողանին վիրավորելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |