Ռազմական11:11, 25 Օգոստոս 2020
Թուրքիան ռազմածովային վարժանքներ կանցկացնի հունական Կրետե կղզու հարավում

Թուրքիան օգոստոսի 25-ին հայտարարել է հունական Կրետե կղզու հարավում թուրքական և դաշնակից երկրների (ՆԱՏՕ) ռազմանավերի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու մասին:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարարությունը:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Թուրքական և դաշնակից երկների ռազմածովային ուժերի նավատորմի նավերը 2020թ. օգոստոսի 26-ին Արևելյան Միջերկրականում փոխգործակցության և համակարգման բարելավման նպատակով համատեղ կանցկացնեն կարճաժամկետ անցումային դասընթացներ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Կատելորիզո (Մեիս) կղզու շրջակայքում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու մասին Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր էր հրապարակել, ինչին ի պատասխան Հունաստանը նոր «Navtex» հրապարակեց: Նշյալ ծանուցագրով Հունաստանը մինչև օգոստոսի 27-ը սեյսմիկ հետազոտություններ է իրականացնելու հունական Կրետե, Կարպատոս, Հռոդոս կղզիների շրջակայքում և Կատելորիզո կղզու հարավում:
Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։
Լարվածության թուլացման համար Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը օգոստոսի 25-ին կմեկնի Աթենք և Անկարա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |