Հասարակական13:33, 25 Օգոստոս 2020
Թուրքիայում ավելացել է ինտերնետ սպառողների թիվը
Արդեն 27 տարի է, ինչ Թուրքիայում ապահովվում է ինտերնետային կապ։ 1993թ․ ապրիլի 12-ին Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում առկա երթուղիչների օգտագործմամբ Փոստային և հեռագրային ծառայությունների գլխավոր վարչության (PTT) տրամադրած 64 կբ/վ կապի միջոցով Թուրքիան առաջին անգամ միացավ ամերիկյան NSFNet-ին։
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտում հետազոտությունների վերաբերյալ 2020թ. տվյալները: Ըստ այդմ` 2020թ. Թուրքիայի բնակչության 16-74 տարիքային խմբի 79 տոկոսը օգտվում է ինտերնետից: Այս ցուցանիշը նախորդ տարի կազմում էր 75.3 տոկոս:
Նշյալ տարիքային խմբում Թուրքիայում ինտերնետից օգտվող կանանց թիվը զիջում է տղամարդկանց թվին, համապատասխանաբար` 73.3 և 84.7 տոկոս:
Տվյալների համաձայն` այս տարի արդեն տներից 90.7 տոկոսում ինտերնետ կապը հասանելի է: Նախորդ տարի այդ ցուցանիշը 88.3 տոկոս էր:
Միևնույն ժամանակ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ունեցող տների թիվը կազմում 89.9 տոկոս:
Նշվում է, որ եթե 2019թ. 16-74 տարիքային խմբի անդամների 34.1 տոկոսն էր էլեկտրոնային գնումներ կատարում, ապա այս տարի մարտի դրությամբ նրանց թիվը կազմում է 36.5 տոկոս:
Թուրքիայում էլեկտրոնային գնումներ են կատարում տղամարդկանց 40.2 և կանանց` 32.7 տոկոսը:
Էլեկտրոնային գնումների ցանկում ամենից շատ պատվիրված կամ գնված ապրանքատեսակներից են հագուստը և կոշիկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |