Քաղաքական17:14, 25 Օգոստոս 2020
Թուրքիայում նախկին նախարարը նոր կուսակցություն է հիմնել
Թուրքիայի առողջապահության նախկին նախարար Ռըֆաթ Սերդարօղլուն նոր կուսակցություն է հիմնել` «Ճշմարիտ» կուսակցություն (Doğru Parti) անվամբ:
Օգոստոսի 25-ին Սերդարօղլուն համահիմնադիրների հետ միասին կուսակցության հիմնադրման դիմումը ներկայացրել է ներքին գործերի նախարարությանը: Կուսակցության 120 համահիմնադիրների ցանկում գերակշռում են երիտասարդները և կանայք: Կուսակցության կենտրոնական գրասենյակը բացվել է Անկարայում:
Նշենք, որ այս տարի Թուրքիայում հիմնվել է շուրջ մեկ տասնյակ նոր կուսակցություն: Այս նոր կուսակցությունը 92-րդն է Թուրքիայի քաղաքական կուսակցությունների ցանկում:
Քաղաքական գործիչը թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքn ընդդիմության շարքերն է համալրել 2007թ-ից: Նրա դեմ զրպարտության մեղադրանքով 100-ից ավել քրեական գործ է հարուցվել:
Ռըֆաթ Սերդարօղլուն ծնվել է 1948թ. ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Բերգամա շրջանում: Նրա ընտանիքը ծագումով բալկաններից է: Նա կրթություն է ստացել Էգեյան համալսարանում: 1970-ական թթ. սկսել է զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ: 1984թ. հիմնադրել է «Ճշմարիտ ուղի» կուսակցության Իզմիրի նահանգային կառույցը: Նույն կուսակցությունից ընտրվել է մեջլիսի պատգամավոր: 1993թ. նշանակվել է առողջապահության նախարար: Սերդարօղլուն ավելի ուշ փոխել է կուսակցական շարքերը, անդամակցելով «Մայր հայրենիք» կուսակցությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |