Քաղաքական14:46, 26 Օգոստոս 2020
Ըստ սոցհարցման` Էրդողանի վարկանիշը կրկնակի ավել է Գյուլի վարկանիշից

Թուրքական «Optimar» սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել՝ պարզելու, թե որ քաղաքական գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու համար, եթե հիմա լինեին նախագահական ընտրություններ։
Սոցհարցման մասնակիցներին տրվել է 2 քաղաքական գործչի` Թուրքիայի նախկին և գործող նախագահների անունները:
«Ընտրությունների վերջին փուլում եթե մնան Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Աբդուլլահ Գյուլը, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցին ի պատասխան՝ սոցհարցման մասնակիցների 21.3 տոկոսը տվել է Գյուլի անունը: Իսկ հարցվածների 44.3 տոկոսը նշել է, որ քվեարկի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին:
Ըստ հարցման արդյունքների` գործող նախագահի վարկանիշը կրկնակի ավել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վարկանիշից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |