Քաղաքական17:41, 26 Օգոստոս 2020
Թուրք վերլուծաբան. «Ֆրանսիան «վատ ոստիկանի», իսկ Գերմանիան «լավ ոստիկանի» դեր է խաղում»
Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան շրջանում իրականացվող սեյսմիկ հետազոտությունները դարձել են թուրք-հունական հարաբերությունների լարման և այդ տարածաշրջանում նոր վերադասավորումների պատճառ:
«Թուրքական «Oruç Reis» նավի կողմից իրականացվող հետազոտություններով պաշտոնական Անկարան ի՞նչ ուղերձ է հղում Աթենքին, ո՞ր դեպքում կարող են երկու երկրները համաձայնության գալ, Թուրքիան ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Միջերկրական ծովում» այս և այլ հարցերի շուրջ թուրք անվտանգության մասնագետ Աբդուլլահ Աղարը խոսել է «CNN TÜRK»-ի ուղիղ եթերում:
Աղարի վերլուծության համաձայն` Արևելյան Միջերկրականում Թուրքիան իրականում գործ ունի ոչ միայն Հունաստանի հետ: Նշել է, որ Հունաստանը մենակ չէ. Գերմանիան ու Ֆրանսիան առանցքային օպերացիայի հենց կենտրոնում են: Հիշեցրել է, որ Թուրքիային մեկուսացնելու համար Հունաստանին երբեմն սատարում են ինչպես Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Իսրայելը, այնպես էլ ԱՄՆ-ն:
Աղարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում ակտիվ խաղացողների մեջ Ֆրանսիան «վատ ոստիկանի», իսկ Գերմանիան «լավ ոստիկանի» դեր է խաղում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերլուծաբանը նշում է, որ դեռևս նախօրեին ԱՄՆ-ն Հունաստանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել:
«Այս ամենը աշխարհաքաղաքական խճանկարի մի մասն է, այդ իսկ պատճառով էլ տեղի ունեցածը միայն Թուրքիային և Հունաստանին չի վերաբերում: Այն նաև ԵՄ-ի հարցն է»,-ասել է նա:
Հունաստանի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ հարցին ի պատասխան, մասնագետը նշել է, որ այո, անհրաժեշտություն կա, սակայն եթե Թուրքիան քննարկի Արևելյան Միջերկրականի հարցը, ապա իր կարծիքով, Անկարայի համար հետևանքները չեն կարող լավ լինել:
Դրա փոխարեն, նա գտնում է, որ Թուրքիան Հունաստանի հետ կարող է քննարկել Էգեյան կղզիների հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |