Քաղաքական13:52, 26 Օգոստոս 2020
Հունաստանը Իտալիայի, Ֆրանսիայի և Կիպրոսի հետ զորավարժություններ կանցկացնի Արևելյան Միջերկրականում
Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել:
Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր իտալական ռազմանավի մասնակցությամբ մեկօրյա ծովային ուսումնավարժանքի անցկացման մասին: Վարժանքներն իրականացվել են Միջերկրականի այն հատվածում, որտեղ Հունաստանի անհամաձայնության պայմաններում սեյսմիկ հետազոտություններ է իրականացնում թուրքական «Oruç Reis» նավը։
Հունաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Կրետե կղզու հարավում: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են հունական ուժերին պատկանով F-16 կործանիչներ և ֆրանսիական արտադրության «Dassault Rafale» 4-րդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք արդեն իսկ տեղակայվել են Կիպրոսի Հանրապետությունում:
Այդ թեմայով հայտարարություն է տարածել նաև Ֆրանսիայի ԶՈՒ-ն: Ըստ այդմ` Ֆրանսիան զորավարժություններին կմասնակցի 3 կործանիչով և 1 ֆրեգատով։
Հիշեցնենք, որ Թուրքիան երկարաձգել էր «Oruç Reis» նավով Արևելյան Միջերկրականի ջրերում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու համար հայտարարած NAVTEX-ի (միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) ժամկետները։ Դրանով օգոստոսի 23-ին ավարտվելիք գործողությունները շարունակվելու են մինչև օգոստոսի 27-ը։
NAVTEX-ի ժամկետները երկարաձգելու մասին Անկարայի հայտարարությունից հետո Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելու նպատակով NAVTEX էր հայտարարել նաև Հունաստանը։ Սրան ի պատասխան՝ Թուրքիան էլ էր առանձին NAVTEX հայտարարել հետազոտությունների անցկացման վայրից ոչ հեռու մեկօրյա վարժանք անցկացնելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |