Տնտեսական14:17, 26 Օգոստոս 2020
Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ ուղղաթիռի համատեղ արտադրությունը

Ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության` «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու համար։
Բոգինսկին նախ հիշեցրել է, որ 2019-ին Ռուսաստանը Թուրքիային 3 միավոր Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է մատակարարել, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքների համար։
«Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ դրանք բավական բարձր արդյունավետություն են ցույց տալիս։ Սա համագործակցության 1-ին քայլն է։
Ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են համագործակցել նաև ուղղաթիռների տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում։
«Մենք բաց ենք Թուրքիայի հետ տեխնոլոգիաների ու արտադրության ոլորտում համագործակցության համար։ Խնդիրը կապված է շուկայում տիրող իրավիճակի ու արտադրվող արտադրանքի ապագայի հետ։ Պատրաստ ենք քննարկել այս ոլորտում մեր համագործակցությունը»,- ասել է Բոգինսկին։
Հիշեցնենք, որ Բոգինսկին անցյալ տարի Մոսկվա այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Թուրքական ավիացիայի ու տիեզերագնացության արդյունավերության ընկերության արտադրած պահեստամասերը կարող են օգտագործվել Ռուսաստանում։
«Ռուսաստանը հնարավոր է համարում նաև Թուրքիայի հետ համատեղ ուղղաթիռի արտադրությունը»,- ավելացրել է Բոգինսկին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |