Քաղաքական14:22, 27 Օգոստոս 2020
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ թեման թուրք-հունական լարվածությունն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ըստ թուրքական մամուլի՝ զրույցի գլխավոր թեման եղել է Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի ու Հունաստանի միջև ստեղծված լարվածությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ զարգացումներ։
Էրդողանը պնդել է, որ Արևելյան Միջերկրականում անկայունություն հրահրողը Թուրքիան չէ՝ անուղղակիորեն մեղադրելով հունական կողմին։
Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ իր երկիրը կոնկրետ քայլերով ցույց է տվել, որ կողմ է Միջերկրականում լարվածության թուլացմանն ու երկխոսություն սկսելուն։
Նշենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |