Քաղաքական17:51, 31 Օգոստոս 2020
Թուրքիայի ՆԳ նախարարի կողմից թիրախավորված պատգամավորը հարձակման է ենթարկվել

«Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունից ընտրված պատգամավոր Բարըշ Աթայը Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նրան հոսպիտալացրել են, սակայն կարճ ժամանակ անց դուրս է գրվել հիվանդանոցից:
Պատգամավորի դեմ հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը»:
Նշվում է, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Բարըշ Աթայի վերաբերյալ վիրավորանքներ պարունակող թվիթ էր գրել, ինչից հետո պատգամավորը օգոստոսի 30-ի գիշերը անհայտ անձանցից կազմված խմբի կողմից հարձակման է ենթարկվել:
Միջադեպի առնչությամբ բողոքի ալիք է բարձրացել սոցցանցերում:
Պատգամավորը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ դիմելու է իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Սիիրթ (Սղերդ) քաղաքում թուրք սերժանտը սեռական բռնության էր ենթարկել 18-ամյա աղջկա, որը հանգեցրել էր վերջինիս ինքնասպանությանը: Սերժանտը բերման էր ենթարկվել, սակայն նրան ազատ էին արձակել: Բարըշ Աթայն անդրադառնալով այս թեմային, Թուրքիայի ՆԳ նախարարին ասել էր. «դու սերիական բռնարարին պաշտպանեցիր»: Նախարար Սոյլուն էլ պատասխանել էր. «Ես բռնարարի պաշտպան չեմ կարող լինել, բայց դու կարող ես բռնարար լինել: Զգույշ, չբացահայտվես...»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |