Ռազմական15:04, 01 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի առաջնորդներից Մահմութ Օզդենը

Թուրքիայում հայտնաբերվել և կալանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Թուրքիայի էմիրը» (հրամանատար)` Մահմութ Օզդենը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Սոյլուն Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ այդ հրամանատարը ծրագրեր է ունեցել, որոնք պետք է իրագործվեին Թուրքիայում:
Ավելի ուշ պարզվել է, որ Օզդենը հրահանգ էր տվել ԻՊ-ի անդամ հանդիսացող մի քաղաքացու Ստամբուլում ահաբեկչական ակտ իրականացնել, սակայն վերջինիս հայտնաբերել են և բերման ենթարկել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` Օզդենին ձերբակալել են Ադանայում: Առգրավվել են բազմաթիվ թվային միջոցներ, քարտեզներ և փաստաթղթեր, որոնցում նշված է, թե պայթուցիկները և զենքերը ում պետք է հանձնվեն, և խմբավորման անդամները` ում հետ պետք է համագործակցեն: Օզդենը զբաղվել է արմատական խմբավորման համար հավաքագրման աշխատանքներով:
Նա ավելի վաղ կազմակերպել է Սիրիայում օպերացիաների ժամանակ վիրավորված քաղաքացիների տեղափոխումը Ադանա, որոնք համագործակցել են ԻՊ-ի անդամների հետ: Զբաղվել է նաև հոգևոր-կրոնական գործունեությամբ:
Ադանայի ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերն ԻՊ-ի անդամների հայտնաբերման ուղղությամբ իրականացրած համաժամանակյա օպերացիայի շրջանակում 5 կասկածյալի են բերման ենթարկել:
Նշվում է, որ այդ կասկածյալներից մեկն էլ Մահմուդ Օզդենի որդին է` Համզա Օզդենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |