Ռազմական10:23, 02 Սեպտեմբեր 2020
Թուրքական մամուլի պնդմամբ՝ Ֆրանսիան մտադիր է ավիակիր ուղարկել Արևելյան Միջերկրական

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել: Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել էր Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» վարելու մասին:
Թուրք-հունական հարաբերությունների լարվածության ֆոնին սրվել են նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունները:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է «Շարլ դը Գոլ» ավիակիրն ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված:
Նշվում է, որ Մակրոնի այս մտադրության մասին ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյանները հայտնել են հունական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Աղբյուրների հաղորդմամբ` այդ ավիակիրի հետ միասին Ֆրանսիան պատրաստվում է Արևելան Միջերկրական ուղարկել նաև կործանիչներ և սուզանավեր:
Հավելենք, որ ավիակրի ջրատարողությունը կազմում է շուրջ 42 հազար տոննա, երկարությունը՝ 261.5, լայնությունը՝ 64.4 մ, բարձրությունը՝ 75 մ։ Նավն ունակ է բացել մինչև 27 հանգույց արագություն։ «Շառլ դը Գոլ»-ի ավիախմբում ներառված են 40 ինքնաթիռներ, այդ թվում՝ հեռահար ռադիոտեղորոշման E-2C Hawkeye և Rafale M կործանիչներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |