Հասարակական17:44, 02 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում առաջին անգամ փրկարար շուն կհերթապահի լողափում

Թուրքիայի Անթալիա քաղաքի լողափերից մեկում հերթապահության է անցել երկրի առաջին փրկարար շունը։ «Fox» անունով շունն այնպես է վարժեցված, որ կարողանում է տարբերակել ջրում խեղդվող մարդկանց, որոնք փրկարարի օգնության կարիք ունեն։
Համապատասխան հրահանգը ստանալով՝ շունը կարող է լողալով հասնել և խեղդվողին դուրս բերել ջրից։ Դրա համար նրա հանդերձանքի վրա կա նաև հատուկ բռնակ, որպեսզի մարդը կարողանա կառչել այդ բռնակից ու ափ դուրս գալ։
«Fox»-ը 1․5 տարեկան է, նա արդեն 11 ամիս հատուկ վարժանքներով է զբաղվում։ Առայժմ շունը փրկարարական գործողության ժամանակ միայնակ է կարողանում գործել։ Բայց թուրք մասնագետները մտադիր են այնպես վարժեցնել շանը, որ նա կարողանա տուժածներին փրկելիս աշխատել նաև այլ փրկարարների հետ համատեղ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |