Հասարակական12:33, 03 Սեպտեմբեր 2020
Թուրք պրոֆեսոր. «Անկարան վերածվել է Ուհանի»

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում են կորոնովիրուսով հիվանդների թիվը։
Նա նշել է, որ Թուրքիայի մայրաքաղաքը վերածվել է Ուհանի (քաղաք Չինաստանում, որտեղից սկիզբ առավ և ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսը)։
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուց հետո հունիսի սկզբից որոշակի դրական արդյունք էր գրանցվել և ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսով հիվանդների թվի նվազման միտում էր նկատվում։
Սակայն ներկայումս Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում վարակվածների քանակի աննախադեպ աճ է գրանցվել։ 1 օրում միայն Անկարայում արձանագրվում է 2000-ից ավել նոր դեպք։
Հիվանդանոցներն արդեն ամբողջովին լեցուն են և եթե նոր դեպքերը այս տեմպերով շարունակվեն Թուրքիայի առողջապահական համակարգը կարող է շատ լուրջ խնդիրների առջև հայտնվել։
Պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը կարծում է, որ 10-14 օր պետք է փողոց դուրս գալու արգելք սահմանվի, հակառակ դեպքում հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն լինի սպասարկել վարակվածներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |