Քաղաքական13:33, 07 Սեպտեմբեր 2020
Դավութօղլու. «Էրդողանը պատրաստ պիտի լինի ամեն տեսակ անակնկալի»
Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն «Reuters» միջազգային լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական վիճակին։
Դավութօղլուն մասնավորապես ասել է, որ իր քաղաքական փորձառությունը հուշում է, որ պետք չէ հույս դնել քաղաքականության ռացիոնալության վրա։
Նախկին վարչապետը կարծում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր կոալիցիայի համար շատ դժվար է մինչև 2023 թվականը գոյատևել և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիից Էրդողանն ամեն տեսակ անակնկալ կարող է սպասել։
Նա քննադատել է Թուրքիայի վարած թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականությունը։
Ըստ Դավութօղլուի մեկնաբանության՝ Թուրքիայում միշտ իշխանության են գալիս այն ուժերը, որոնք մինչ այդ ուժեղ ճնշումների են ենթարկվել, այնպես ինչպես՝ Մենդերեսի, Դեմիրելի, Էջևիթի, Էրբաքանի և հենց Էրդողանի պարագայում էր։ Հիմա Ահմեթ Դավութօղլուն կարծում է, որ իրենց քաղաքական ուժն է ենթարկվում ճնշումների և հավանականությունը մեծ է, որ իրենք կլինեն հաջորդ իշխանական ուժը։
Արտաքին քաղաքականության տեսանկյունից Դավութօղլուն շեշտել է, որ դիվանագիտության ասպարեզում Թուրքիան շատ վատ վիճակում է և Հունաստանի, Եվրոպական միության հետ չի կարողանում պատշաճ բանակցություններ վարել։
Ընդհանուր առմամբ նախկին վարչապետը Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը պարտվողական է որակել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |