Քաղաքական10:30, 08 Սեպտեմբեր 2020
Թուրքիայի ռազմական ղեկավարությունը հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հետ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը նախօրեին ընդունել են Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչին։
Հանդիպմանը քննարկվել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր։
Հուլուսի Աքարը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունների մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երկխոսության կոչին, նշել է, որ իրենք խնդիրների լուծման հարցում «կարևորում են միջազգային իրավունքը, երկկողմ համաձայնագրերը, երկխոսությունը և բարիդրացիական հարաբերությունները»։
Նախարարը կրկնել է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի պաշտոնական թեզը և ընդգծել, որ այդ երկիրը վճռականորեն շարունակելու է իր գործողությունները «հանուն իր շահերի և իրավունքների»։
Աքարը պնդել է, որ Թուրքիան «անթերի» է կատարում ՆԱՏՕ-ում ստանձնած իր պարտավորությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |