Քաղաքական13:09, 08 Սեպտեմբեր 2020
Թուրքիայի մեջլիսի քուրդ պատգամավոր․ «Աքշեները նախագահական ընտրություններում կարող է հաղթել մի պայմանով»
Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված պատգամավոր Հասիփ Քափլանը Twitter-ում գրել է, որ «Լավ» (İYİ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կարող է դառնալ Թուրքիայի նախագահի թեկնածու։
Պատգամավորը նշել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններին Աքշեները կարող է դառնալ «Ազգ» (Millet-Միլլեթ) դաշինքի թեկնածուն։ Ըստ նրա՝ Աքշեները նախագահական ընտրություններում կարող է հաղթել մի պայմանով՝ եթե փոխնախագահը լինի ազգությամբ քուրդ։
Նշենք, որ պատգամավորի այս խոսքերը կապված են Մերալ Աքշեների՝ վերջերս հեռուստատեսության եթերում հնչեցրած այն մտքի հետ, թե Թուրքիայում «Լավ» կուսակցությունը հիմնադրել են, որպեսզի վերացնեն քաղաքացիների միջև բախումներ հրահրող մտածելակերպը։
Այս մտքին անդրադարձել էր նաև HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որն այժմ գտնվում է բանտում։ Դեմիրթաշը ասել է․ «Եթե ազատության մեջ լինեի, մի առավոտ Բաշաքի (իր կինն է) հետ միասին կթակեի Մերալ Աքշեների դուռը և կասեի՝ եկել ենք նախաճաշի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |