Տնտեսական12:15, 08 Սեպտեմբեր 2020
Ուկրաինական ընկերությունը ցանկանում է Թուրքիայի հետ համատեղ ինքնաթիռ արտադրել

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում է AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացին ներգրավվել ոլորտի թուրք մասնագետներին:
Այս մասին հայտնել է «Անտոնովի» ղեկավար Օլեքսանդր Լոսը Ուկրաինայի փոխվարչապետի հետ Թուրքիա կատարած այցից օրեր անց: Լոսը հիշեցրել է, որ 2 երկրների միջև ավիաշինական ոլորտում համագործակցությունը սկսվել է դեռևս 2013 թ.-ին՝ կապված AN-158 ինքնաթիռների հետ :
«Այն ժամանակվանից սկսած թուրք գործընկերների ու ընկերների հետ սերտ կապի մեջ ենք: Դրա շնորհիվ այսօր բարձրաստիճան ղեկավարները քննարկում են AN-178-ի համատեղ արտադրության հետ կապված համագործակցության ներուժը»,- ասել է Լոսը:
Ըստ Լոսի՝ ինքնաթիռների տեխնիկական համալրման գործընթացում թուրքական ընկերությունների մասնակցությունը պարտադիր պայման է, քանի որ AN-178 ինքնաթիռներ պետք է արտադրվեն նաև թուրքական բանակի ու ոստիկանության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |