Իրավական14:22, 15 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում 6 տարում 73 քաղաքապետ է դատվել PKK-ի հետ կապ ունենալու համար

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վերջին տարիներին բազմաթիվ ազգությամբ քուրդ ՏԻՄ ղեկավարների է պաշտոնանկ արել: Նրանց մեծ մասն էլ մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ այս կամ այն կերպ կապ ունենալու համար և դատապարտվել տարբեր պատժաչափերի:
Այսպես՝ 2014-2019թթ.Թուրքիայի ՆԳՆ-ը պաշտոնից հեռացրել է 94 քաղաքապետի: Ավելի ուշ նրանցից 63-ին ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանք է առաջադրվել: Քուրդ նախկին քաղաքապետերը դատապարտվել են ընդհանուր առմամբ 694 տարվա ազատազրկման:
Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) 47 ղեկավար էլ պաշտոնազրկվել է 2019-ից հետո, որոնցից դատապարտված 10-ի նախնական պատժաչափերի հանրագումարը կազմում է 66 տարի:
Ավելացնենք, որ պաշտոնանկ արված կամ դատապարտված ՏԻՄ ղեկավարները Թուրքիայի 3-րդ խոշոր խորհրդարանական կուսակցությունը հանդիսացող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (PKK-ՔԲԿ) կուսակցության անդամներ են: Հերթական ՏԻՄ ընտրությունների արդյունքում Թուրքիայի հիմնականում արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների ղեկավարների պաշտոններում ընտրված քուրդ ղեկավարները որոշ ժամանակ անց ՆԳՆ-ի կողմից պաշտոնանկ են արվում «ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու հիմքով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |