Քաղաքական12:40, 17 Սեպտեմբեր 2020
Էրդողանը տեսակոնֆերանս է ունեցել Մերկելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանս է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։
Էրդողանը համոզմունք է հայտնել է, որ քանի դեռ Արևելյան Միջերկրականի հարցում կա «կառուցողական և արդարացի մոտեցում», վեճերը կարող են լուծվել բանակցությունների և փոխզիջումների միջոցով։
Նա շեշտել է, որ ԵՄ անդամ պետություններն այդ հարցում պետք է արդար ու հետևողական լինեն և պնդել, որ Թուրքիան շարունակելու է իր իրավունքների հարցում մինչև վերջ վճռական և ակտիվ քաղաքականություն վարել։
Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |