Հասարակական09:56, 17 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում գործող քաղաքապետների մասին սոցհարցում է արվել

Թուրքիայի «Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնը» սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել՝ պարզելու գործող քաղաքապետների վարկանիշը։ Հարցը տրվել է այսպես. «Եթե այսօր լինեին ընտրություններ, կընտրեի՞ք արդյոք գործող քաղաքապետին»։
Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում հարցվածների 57%-ը պատասխանել է, որ այո, իր քվեն կտար գործող քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) գործիչ Էքրեմ Իմամօղլուին։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հարցվածների 58%-ն է պատրաստ ձայն տալ գործող քաղաքապետ, դարձյալ ընդդիմադիր գործիչ Մանսուր Յավաշին։
Սակայն խոշոր քաղաքների ցանկում ամենաբարձրը ԺՀԿ-ական մեկ այլ գործչի՝ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերի վարկանիշն է։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 62.8%-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |