Հասարակական12:00, 22 Սեպտեմբեր 2020
Թուրքիայում Աթաթյուրքի նմանակին «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի նմանակ՝ Գյոքսել Քայային «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել Աթաթյուրքի հիշատակը վիրավորելու համար։
Գյոքսել Քայան աստեղային ժամեր է ապրում և միջոցառումների կիզակետում հայտնվում Թուրքիայի ազգային տոնակատարությունների ժամանակ։
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացի համարվող այդ անձը սոցցանցում գրառում է կատարել 2019թ․ նոյեմբերի 25-ին Աթաթյուրքի նմանակի՝ Թուրքիայի դպրոցներից մեկը կատարած այցի կապակցությամբ։
Այդ օգտատերը մասնավորապես գրել է․ «Այս երկրում կրթության նախարարությունն ի՞նչով է զբաղված։ Ի՞նչ իրավունքով է այս ծաղրածուն դպրոցներ գնում և լվանում երեխաների ուղեղները»։
Այս գրառման առնչությամբ Էսքիշեհիրի հանրապետական գլխավոր դատախազությունը թիվ 5816 օրենքի համաձայն, մեղադրական եզրակացություն է պատրաստել այդ օգտատերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Աթաթյուրքի պաշտպանության մասին թիվ 5816 օրենքն ընդունվել է 1951-ի հուլիսի 25-ին և օրենքի ուժ ձեռք բերել հուլիսի 31-ին։ Այս օրենքի 1-ին հոդվածով Աթաթուրքի հիշատակը վիրավորող անձանց համար նախատեսվում է 1-3 տարվա ազատազրկում: 2-րդ հոդվածով նախատեսվում է այդ պատժաչափի համամասնական ավելացում, եթե հասարակական վայրերում իրենց այդպիսի բան են թույլ տվել երկու կամ ավելի անձինք: 5-րդ հոդվածի համաձայն էլ` այս օրենքի իրագործմամբ պետք է զբաղվի արդարադատության նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |