Տարածաշրջան10:49, 23 Սեպտեմբեր 2020
Թուրք ռազմական գործիչը հայտնել է, թե որտեղ կտեղակայվեն S-400 համակարգերը Հունաստանի հետ բախման դեպքում

Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի սադրիչ քայլերի հետևանքով ստեղծված լարվածությունը շարունակվում է պահպանվել։
Հունաստանի և Թուրքիայի հնարավոր բախման մասին խոսակցությունների համատեքստում թուրքական զինված ուժերի պահեստազորի գեներալ Էրդողան Քարաքուշը խոսել է այն մասին, թե որտեղ կարող են տեղակայվել Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը, եթե լարվածությունը շարունակվի խորանալ։
Թուրք զինվորականը մասնավորապես նշել է. «Եթե Հունաստանը ուժային միջոցի դիմելու փորձ անի, մենք կտեղակայենք մեր S-400 ՀՕՊ համակարգերը 4 տարբեր կետերում։։ Առաջինը կտեղակայենք Քազ լեռան (Իդա՝ լեռ Էգեյան ծովին մոտ, պատմական Տրոյայի շրջանում), երկրորդը՝ հարավում՝ Քաշ լեռան, իսկ ներքին շրջանների համար՝ Մուրադ լեռան շրջաններում։ Վերջինը կտեղակայենք Անկարայում»։
Էրդողան Քարաքուշը շեշտել է, որ երկրի ամբողջ ռազմական արդյունաբերությունը կենտրոնացած է Անկարայում և Անկարայի պաշտպանությունն այդ առումով կարևոր է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |