Հասարակական12:09, 27 Սեպտեմբեր 2020
Ադրբեջանում աշխատող թուրք լրագրողները խուճապ են տարածում

Թուրքական լրատվամիջոցներում տարածվում է մի տեսանյութ՝ վերնագրված «Anadolu» գործակալության անձնակազմը մահից է փրկվել»:
Ըստ տեսանյութի՝ Ադրբեջանում աշխատող թուրքական պետական լրատվական գործակալության լրագրողները, վազելով գալիս նստում են մեքենա, որպեսզի արագ հեռանան տվյալ վայրից։ Տեսանյութի մեջ ասում են, որ «հայերը մեզ էլ հարվածեցին. արկն ընկավ մեզանից 200 մետր հեռու»:
Ուշագրավ է, որ դեպքի վայրում երևում են խաղաղ բնակիչներ, որոնք ի տարբերություն խուճապահար մեքենայով հեռացող թուրք լրագրողների՝ հանգիստ զբաղված են իրենց առօրյա գործերով, ինչից կարելի է ենթադրել, որ արկն ընկել է քաղաքացիական բնակավայրից բավական հեռու տարածության վրա:
Տեսանյութում ավելի ուշ երևում է նաև մեքենաների կուտակում, ինչը տարհանման տպավորություն է թողում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |