Ռազմական12:38, 07 Հոկտեմբեր 2020
ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար

Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ: Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում:
Նշենք, որ թուրքական իշխանությունները դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել թեմայի առնչությամբ։ Սակայն ակնկալվում է, որ այնտեղ S-400-ները կմասնակցեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) զորավարժություններին: Դրանց անցկացման հետ կապված՝ այս տարածքում օդային տարածքը փակ կլինի տասը օրով:
ԱՄՆ Պետքարտուղարությունը թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ ծայրաստիճան մտահոգված են այն տեղեկություններից, որ Թուրքիան կարող է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները։
Պետքարտուղարության մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ շարունակում են ամենաբարձր մակարդակներում ընդծել, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված S-400-ների համաձայնագիրը լուրջ խոչընդոտ է երկկողմ (թուրք-ամերիկյան) և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ այն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով սահմանված պատժամիջոցների ռիսկ է կրում։
«Վստահ ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրաստիճան պաշտոնյաները կհասկանան մեր դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ «Turkish Minute»-ը կառավարության պաշտոնական նամակագրությունից տվյալներ հրապարակելով, նշել էր, որ զորավարժությունները, որոնց ընթացքում թուրքական ռազմական ծրագիրը նախատեսում է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները, հոկտեմբերի 5-ից 16-ն անցկացվելու են Սինոփի հրթիռային կրակադաշտում։
Ենթադրվում է, որ ՀՕՊ համակարգերը ստիպված կլինեն խոցել տասը օդային թիրախներ: Թուրքական զինուժի կողմից յուրաքանչյուր հրթիռն արձակվելու համար պետք է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |