Քաղաքական11:37, 08 Հոկտեմբեր 2020
Թուրքական հեռուստաընկերությունը տուգանվել է «հակաադրբեջանական» մեկնաբանության պատճառով

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը որոշել է թուրքական «Halk TV»-ի նկատմամբ խոշոր չափի վարչական տուգանք կիրառել՝ քաղաքական հաղորդումներից մեկում «Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատություններ հնչեցնելու, հեղինակությունը նսեմացնելու պատճառով»։
Նշենք, որ քրդական ծագումով թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն» հաղորդման եթերում հայտնել էր, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է։
Բարձրագույն խորհուրդը քննարկաման է դրել Ադրբեջանի վերաբերյալ լրագրողի հայտարարությունները։ Գյուլեթեքինը բացասական արձագանքների ֆոնին, փորձ է արել արդարանալ, որ սխալ է ընկալվել իր խոսքերը և մեկնաբանել․
«Ադրբեջանի իշխանություններին ուղվված քննադատություններիս նպատակն է ուշադրություն հրավիրել Ադրբեջանի ժողովրդի ներքին դրությանը և ուժեղ ինստիտուցիոնալ կառուցվածքի բացակայության պատճառով առաջացած տկարությանը»։
Չնայած Գյուլթեքինի պարզաբանությանը, այնուամենայնիվ RTÜK-ը այն համոզիչ չի համարել և խորհրդի անդամները միաձայն որոշեկ են խոշար չափի տույժ նշանակել նշյալ հեռուստաընկերությանը։
Հիշեցնենք, որ Լևենթ Գյուլթեքինը, ակնարկելով այն, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը, ասել էր․ «Ձին հեծնած գնում են։ Եթե նայես Դևլեթ Բահչելիին (թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ), ապա նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի Ադրբեջանին, իսկ այդ տարածքների միջև գտնվող Հայաստանի տարածքները հավանաբար կգրավի»։
Գյուլթեքինը, վիճարկելով Ադրբեջանի պետություն լինելու հանգամանքը, հռետորական հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը պետություն է, թե ոչ․
«Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |