Քաղաքական00:06, 11 Հոկտեմբեր 2020
Թուրքիան արձագանքել է հումանիտար հրադադարին
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել Արցախ-Ադրբեջան շփման գծում հումանիտար նպատակով հաստատված հրադադարի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, թե իբր Ադրբեջանն այս օրերի ռազմական գործողություններում Հայաստանին և աշխարհին ցույց է տվել, որ ի զորու է հետ վերցնել «մոտ 30 տարի հայկական օկուպացիայի մեջ գտնվող տարածքները»։
Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է, որ այս հրադադարով Ադրբեջանը վերջին անգամ է շանս տալիս հայերին՝ դուրս գալու իր զբաղեցրած տարածքներից։
«Մարդասիրական նպատակներով, ռազմագերիների և դիերի փոխանակման համար հայտարարված կրակի դադարեցումը թեև կարևոր քայլ է, բայց այն չի փոխարինի հիմնախնդրի մշտական լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ և շեշտվում, որ Անկարան կաջակցի բոլոր այն լուծումներին, որոնց Բաքուն կասի՝ «այո»։
«Թե գետնի վրա և թե սեղանի շուրջ Թուրքիան կշարունակի մնալ Ադրբեջանի կողքին»,- եզրափակվում է հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել էին, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակով կրակի դադարեցում կլինի՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |