Ղարաբաղ12:26, 14 Հոկտեմբեր 2020
Թուրք գրողի խաղաղության կոչից հետո Ադրբեջանի գրախանութներում դադարել են վաճառել նրա գրքերը
Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Twitter միկրոբլոգում խաղաղության կոչով գրառում է արել։ Շավաքը իր էջում տեղադրել է հայ երաժշտի կատարումը։ Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի, Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում օրերս նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը լայնորեն տարածվել էր համացանցում։
Շաֆաքը, համացանցում կիսվելով այդ տեսանյութով, որն ավելի վաղ հրապարակել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, վերջինիս շնորհակալություն է հայտնել և տեսանյութին կից արել հետևյալ գրառումը․
«Այս գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը և չեն հրաժարվում խաղաղությունը պաշտպանելուց։ Արվեստ ավերակների մեջ․․․ Շնորհակալություն Կարո Փայլան, որ կիսվել եք»։
Նշենք, որ Էլիֆ Շաֆաքի այս գրառումը բացասական արձագանք է գտել թուրք և ադրբեջանցի օգտատերերի շրջանում։ Նրանք Շաֆաքի հասցեին անպարկեշտ և սպառնալից գրառումներ են արել։ Ոմանք անգամ պահանջել են, որ Արդբեջանում դադարեցվի նրա գրքերի վաճառքը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ բոյկոտից անմիջապես հետո Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել են Շաֆաքի գրքերի վաճառքը։
Հատկանշական է, որ ով կողմ է արտահայտվում խաղաղությանը, թուրք-ադրբեջանական հասարակությունում միանգամից ընկալվում է իբրև հայերի կողմնակից և ազգի դավաճան։ Էլիֆ Շաֆաքի՝ խաղաղությանը միտված չեզոք գրառումը թուրքական լրատվամիջոցները մեկնաբանեցին որպես աջակցություն Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |