Հասարակական23:40, 15 Հոկտեմբեր 2020
Արցախի մասին թուրք ֆուտբոլիստի գրառմանն արձագանքել է գերմանական թերթը
Լոնդոնի «Արսենալ»-ի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ արցախյան հակամարտության մասին սոցցանցում արած սկանդալային գրառումն առաջացրել է դժգոհություն ոչ միայն մարզաշխարհում, այլ նաև գերմանական մամուլում:
Օզիլը սոցցանցում սադրիչ և անհիմն գրառում է արել Արցախում սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ. «Ինձ համար կարևոր է, որ աշխարհում բոլորն իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանն իրավականորեն ու միջազգայինորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց այժմ դա ապօրինաբար օկուպացված է»։
Գերմանական NTV թերթը, անդրադառնալով թուրք ֆուտբոլիստի հիշյալ գրառմանը, նշել է․ «Օզիլը փաստորեն ստանձնել է Էրդողանի դեսպանը լինելու դերը»։
Այս գրառումից հետո ֆուտբոլիստի երկրպագուներն անգամ սկսել են նրան մեղադրել միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Սա առաջին դեպքը չէ, երբ Օզիլը ներգրավվում է նման քաղաքական սկանդալի մեջ։ Մասնավորապես մեկ տարի առաջ նույն թուրք ֆուտբոլիստը որոշել էր հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմից։ Այդ որոշումը նա կայացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։
Ընդ որում լուսանկարն արվել էր Թուրքիայի արտահերթ ընտրություններից առաջ։ Գերմանիայում լուսանկարը դրական արձագանք չունեցավ, քանի որ կարծիք կար, որ Օզիլ-Էրդողան հանդիպումը քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Շատերը կարծում էին, թե Օզիլի միջոցով Էրդողանը փորձել է Գերմանիայում նախըտրական քարոզչություն իրականացնել։
Օզիլը ոչ վաղ անցյալում հայտնվել էր նաև Չինաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Մեկ տարի առաջ Օզիլն իր էջերից մեկում գրառում էր արել, որտեղ աջակցությունն էր հայտնել Չինաստանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրներին։ Օզիլը Պեկինին մեղադրել էր ույղուրների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու մեջ, ինչն էլ զայրացրել էր չինական իշխանություններին։ Բանը հասել էր նրան, որ Չինաստանում անգամ փակվել էին «Արսենալ»-ի ֆան ակումբները, իսկ «Արսենալ»-ի խաղերի հեռարձակումը չինական հեռուստաընկերություններով որոշ ժամանակով արգելափակվել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուսումանսիրության մեջ նշվում է, որ 2 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |