Տարածաշրջան22:10, 16 Հոկտեմբեր 2020
Թուրքիայում կյանքից հեռացել է մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայում տևական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեջլիսի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը։
51-ամյա նախկին լրագրող, գործող պատգամավոր Եսայանը երկարատև բուժում էր ստանում քաղցկեղի դեմ։ Հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման կուրսի մասին:
Նշենք, որ հայ պատգամավորի ընտանիքին և հարազատներին ցավակցություններ են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող կուսակցության բազմաթիվ անդամներ, քաղաքական գործիչներ։
Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլ քաղաքում: Սովորել է Ստամբուլի Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Նա որպես լրագրող աշխատել է թուրքական «Yeni Şafak» պարբերականում:
2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը դարձել է խորհրդարանի պատգամավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |