Ռազմական01:50, 20 Հոկտեմբեր 2020
Արցախի Պաշտպանության բանակը թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ է խոցել (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակի կողմից այսօր խոցված հինգ անօդաչուներից մեկի մնացորդները պատկերող տեսանյութը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանցից առնվազն մեկը թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք է (ԱԹՍ):
Տեսանյութում երևում է սարքի սենսորային և տեսանկարահանող բլոկը, որը նույնական է Bayraktar TB2 ԱԹՍ-ի համանման բլոկի հետ: Բացի այդ, տեսանյութում երևում է սնուցող լարերից մեկը, որի վրա թուրքերենով գրված է GÜÇ ve Haberleşme Kablosu (հայերեն՝ սնուցման և կապի մալուխ):
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը այս եզրակացությունը հաստատող գրառում է արել, որում մասնավորապես ասված է. «Ըստ Razm.Info-ի` ՊԲ-ի քիչ առաջ հրապարակված տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |