Ռազմական19:40, 27 Հոկտեմբեր 2020
Ավստրիան դադարեցրել է թուրքական «Bayraktar»–ի համար շարժիչների մատակարարումը

Ավստրիական «Rotax» ընկերությունը դադարեցրել է թուրքական «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ Այս մասին հայտնել է «Rotax» ընկերության մամուլի խոսնակը:
«Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը:
Մինչ այս «Rotax» ընկերությունը պատասխանատվություն չի զգացել իր շարժիչների օգտագործման նպատակի համար, քանի որ դրանք ի սկզբանե արտադրված են եղել թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, և գնորդին վաճառվել են նաև միջազգային գործակալությունների միջոցով: Մասնավորապես, Թուրքիային այդ շարժիչները մատակարարվում էին Իտալիայից։
Նշվում է, որ «Bayraktar TB2» արտադրող «Kale Baykar» ընկերությունը այդ շարժիչները գնել է ոչ թե անմիջապես Ավստրիայից, այլ՝ Իտալիայի միջոցով։ Rotax-ը չի հետևել իր շարժիչների վերջնական գնորդներին, քանի որ ավստրիական դասակարգմամբ դրանք երկակի նշանակության արտադրանք չեն:
Ինչպես մեկնաբանել է ընկերության մամուլի խոսնակը, ավստրիական ընկերությունն այսպիսով հետևում է իր մայր ընկերության՝ կանադական Bombardier Recreational Products-ի (BRP) հրահանգներին, որը նույնպես դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի օգտագործման երկրներ»։ Թե´ Կանադայում, թե՛ Ավստրիայում բողոքի ցույցեր տեղի ունեցան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կանադական և ավստրիական արտադրության այս շարժիչները օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը կիրառում է Արցախում հայկական ուժերի դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ մինչ ավստրիացիների նման որոշումը, Կանադայի ԱԳՆ-ն արգելել էր ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա («Բայրաքթարներում» օգտագործվել են Կանադական «Wescam» ընկերության օպտիկական տեսախցիկները): Իսկ օրերս թուրքական անօդաչուների համար կապի համակարգերի մատակարարումները դադարեցրել է ամերիկյան «Viasat» ընկերությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |