Քաղաքական13:48, 05 Նոյեմբեր 2020
Թուրք վերլուծաբան․ «Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրներն ավելի կվատանան»

Թուրքական «HaberTürk» լրատվամիջոցի վերլուծաբան Մուհարրեմ Սարըքայան իր սյունակում հոդված է հրապարակել՝ փորձելով վերլուծել, թե ինչպես կդասավորվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։
Թուրքիայում որոշ շրջանակներ կարծում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրները կավելանան։
Այդ տրամադրությունները պատճառաբանվում են նրանով, որ երբ Թրամփը եկավ իշխանության, աշխատանքից հեռացրեց պետքարտուղարության և հետախուզության ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների։ Սարըքայայի հաղորդմամբ՝ նրանց ճնշող մեծամասնությունը, որոնք Թուրքիայի հետ խնդիրներ ունեին, սկսեց աշխատել Բայդենի հետ։
Նշվում է, որ այդ անձինք նախընտրական քարոզարշավի ժամանակ կարևոր գործառույթներ ստանձնեցին և կազմեցին Բայդենի՝ Թուրքիայի դեմ բացասական ելույթների առանցքը։
«Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրները շատ ավելի կվատանան»,-գրել է Սարըքայան և համոզմունք հայտնել, որ Բայդենը տասնամյակներ շարունակ ճանաչում է Թուրքիային և գիտակցում, թե երկու երկրների հարաբերություններն ինչպիսի ուղով են ընթանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |